Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 7, 24News 

այգի

2020թ. մեկնարկած Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի (Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Տիգրան Մեծ պողոտա) հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով անմխիթար վիճակում գտնվող այգին բերվել է նոր տեսքի:

Բարեկարգվել են ճեմուղիներն ու ծառուղիները, ամրացվել է Գետառի հենապատը, ստեղծվել է հեծանվային ուղի, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հանգստի գոտին ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շուտով կտեղադրվեն լուսատուները և այն կսկսի գործել: Զբոսայգին կկահավորվի նաև նոր նստարաններով ու աղբամաններով:

Հարկ է նշել, որ հիմնովին վերակառուցվում է նաև ոռոգման համակարգը: 2 հա այգու տարածքը շուտով լիարժեք կոռոգվի։

--00--ԱԹ