Զորամասերից մեկում նորակոչիկները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 7,  24News 

․

Հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 7-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմին ուսուցանվել են հրազենի մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։

--00--ԱՀ