Հայաստանում կորոնավիրուսի 411 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News

կորոնավիրուս

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219 092 դեպք, որոնցից 204 121-ն` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1012538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1038 է:

--00—ՄՀ