ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել. Մահացել է 4187 մարդ։ Երկրում կորոնավիրուսի տարածման վատագույն ցուցանիշներն են գրանցվել։ Մահերի ընդհանուր թիվը կազմում է 238 հազար 270:
Մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 401 հազար 078 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 21 մլն 892 հազար 676 է:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել 167 մլն 346 հազար 544 մարդ:
--00—ՄՀ