Կլինի՞ օր՝ արթնանաք, լրահոսում չհանդիպենք փողոցում կրակահերթերի, «ռազբոռկեքի» մասին լուրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Ուժային համակարգը զբաղվում են ամեն ինչով՝ բացի իր բուն պարտականություններից։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում:

Փորձագետը ադրադարձել է նաև մայրաքաղաքի փողոցների կրակահերթերին:

«Տեսնես՝ կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, «ռազբոռկեքի», զոհերի ու վիրավորների մասին»: 

Չնայած՝ ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:

Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով՝ բացի իրենց բուն պարտականություններից: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում․ իներցիայով գլորվում ենք», - գրել է Աբրահամյանը:

--00--ԼՄ