Յուվենտուսը, Բարսելոնան ու Ռեալը պատասխանել են ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News

Յուվենտուս

«Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալը» իրենց պաշտոնական կայքերում միասնական տեքստ են հրապարակել ՈՒԵՖԱ-ի՝ Սուպերլիգայի ստեղծմանը մասնակցած ակումբների վերաբերյալ հայտարարության մասին․ գրել է Armsport.am-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Սուպերլիգայի հիմնադիր-ակումբները շարունակում են սպառնալիքներ ու վիրավորանքներ ստանալ մրցաշարի մասնակցությունից հրաժարվելու նպատակով:

Պրես-ռելիզում առանձնացված են հետևյալ կետերը

-ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից ճնշում

-Ակումբների տնտեսական խնդիրներ

-Սուպերլիգան պիտի օգներ կանանց ֆուտբոլի զարգացմանը

-Ֆուտբոլային հասարակության արձագանքը Սուպերլիգայի ստեղծմանը

-Սուպերլիգայի որոշ հիմնադիր-ակումբներ անհամապատասխան դիրք են բռնել:

«Մենք ուզում ենք հարգալից բանավեճեր տեսնել առանց ավելորդ ճնշման ու օրենքի գերակայության հարգանքի, որը մեր հսկայական ֆուտբոլային ընտանիքում հավասարակշռության համար ամենահարմար լուծումն է»,- ասված է հայտարարության մեջ:

--00—ՄՀ