Ուզում եմ զգալ, որ գործս Հայաստանի շախմատում շարունակվում է․ Արոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Տիգրան Պետրոսյան անվան շախմատի տանը հանդիպեց պատանի շախմատիստներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում Արոնյանը երեխաների հետ կիսվեց իր փորձով, պատմեց շախմատի նրբությունների մասին  և առանձնակի շեշտեց, որ շախմատի տրամաբանության մի մասնիկն է: «Մրցաշարերը շատ են և հնարավորությունն էլ շատ չէ երեխաներին տեսնելու: Ու քանի որ ամիսների անց տեղափոխվելու եմ Հայաստանից, ես ու Անին որոշեցինք, որ երեխաների հետ հանդիպեմ, կիսվեմ իմ գիտելիքներով: Ուզում եմ զգալ, որ գործս Հայաստանի շախմատում շարունակվում է: Այսօրվա հանդիպման շեշտը դնելու ենք նաև նրա վրա, թե ինչպես խուսափենք մեխանիկորեն շախմատ խաղալուց»,-ասաց Արոնյանը: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը օրվա երկրորդ կեսին Արոնյանը կհանդիպի արդեն մեծահասակ շախմատասերներին:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս