ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.
«Լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումը հանձնեցի նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադեւոսյանին։
Սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»:
--00--ԱԹ