Պարզվել է այսօր Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Շամշյան

Այսօր՝ մայիսի 8-ին, պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից, որտեղ նրանք բնակվում էին Վիեննա քաղաքում, ժամանել Հայաստան։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: 

--00--ԱԹ