ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի իրաքյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

աշխարհ

Ուրբաթ գիշերն անօդաչու թռչող սարքը գրոհել է Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ռազմաբազան, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին շաբաթ հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն:

«Այսօր առավոտյան ժամը 02:20-ին Այն ալ-Ասադ բազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: Տուժածների մասին չի հաղորդվում: Վնասվել է անգարը»,- գրել է նա:

Գնդապետը նշել է, որ հարձակման կապակցությամբ հետաքննություն է ընթանում:

--0--ԿԿ