Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, հարց է բարձրացնում՝ պատերազմի ժամանակ ինչո՞ւ էր Շուշիի զորաքանակն այդքան քիչ: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը նա կարծիք է հայտնել, որ տպավորություն էր, թե Հադրութում ու Շուշիում հայկական զինուժ չկար, հակառակորդը մտնում-դուրս էր գալիս:

«Տպավորություն կա, թե հայկական կողմը չէր ուզում կռվել, թշնամին ճեղքեց, մտավ Հադրութ, հետո թռիչքով Շուշի հասավ: Շուշին ու Հադրութն ինչո՞ւ ավերված չեն, իսկ եթե ավերված չեն, ապա նշանակում է, որ այդտեղ թեժ մարտեր չեն ընթացել»,- մեկնաբանել է վերլուծաբանը:

Հակոբյանն այն համոզմանն է, որ հայկական կողմը 1-2 տարի անց՝ ռազմաքաղաքական որոշակի փոփոխություններից հետո, հնարավոր է, հարձակվի ու գրավի կորցրած տարածքները: Ըստ նրա՝ Շուշին այս պահին ռազմականապես խոցելի վիճակում է, ու եթե ինչ-ինչ զարգացումներ լինեն, ապա այն ազատագրելը 10 օրվա հարց է:

Մանրամասները՝ տեսանյութում։