ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021»-ի 6-րդ օրը՝ մայիսի 8-ին, ճամբարին մասնակցող երեխաները մասնակցեցին ծառատունկի Ջրժեվի արգելոցապարկային համալիրում։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ՖԻՖԱ մրցավարների դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզական
Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։
--0--ԿԿ