Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Այդ օրը՝ ժամը 11:00-ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել էին, որ շտապօգնության բժիիշկների թիվ 47 խումբը՝ «աջ սրունքի կտրած վերքով» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել մի տղա երեխայի:  

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Տիգրան Պ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում գտնվող Հայ-հունական պետական քոլեջում և նրան դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 17-ամյա Խորեն Հ.-ն: 

 Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը և նրան դանակահարած կասկածյալը սովորում են Հայ-հունական պետական քոլեջում:   Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Խորեն Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ