«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

քաղաքական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս  հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։  Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա զերծ մնաց գնահատական տալուց, թե ինչ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն մեծագույն հույս ունի, որ ազգը և ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։

«Հնարավո՞ր է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ» հարցին ի պատասխան Աբովյանը նշեց, որ կարող է ասել, որ իրենց կուսակցությունը գնում է հաղթելու և ձևավորելու կառավարություն։

«Իսկ ինչ վերաբերվում է ասեկոսեներին և բոլոր խոսակցություններին, ապա խորհուրդ եմ տալիս բոլորին ձերծ մնալ այդ խոսակցություններից և ուղղակի տրամաբանություն միացնել և մտածել»,- եզրափակեց Աբովյանը։