Հաղթանակ կամրջից քաղաքացին ցած է նետվել․ մահացածի ինքնությունը պարզվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

Մայիսի 10-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Կենտրոնի ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք դեպքի փաստով իրենք են զբաղվելու, թե՞ ոստիկանության Մալաթիայի բաժինը, քանի որ դին հայտնաբերվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս