Բողոքի ակցիա Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Իսրայել

Ստամբուլում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Քայլերթով Իսրայելի հյուպատոսարան եկած ցուցարարները բողոքել են նախօրեին հրեական ոստիկանության կողմից Երուսաղեմի Ալ Աքսայի մզկիթը գրոհելու պատճառով պաղեստինցիների հետ սկսված բախումների դեմ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ցուցարարները Թուրքիայի «Իրավունքի ու ազատության, հումանիտար օգնության» հիմնադրամի ղեկավարի կոչով էին հավաքվել: Թուրքիայի ու Պաղեստինի դրոշներ ծածանող ցուցարարները հակաիսրայելական կոչեր են հնչեցրել:

Իսրայելի ուժայինների գործողությունները քննադատել են նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Հիշեցնենք, որ նախօրեին հրեա ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ Աքսայի մզկիթը գրողելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են ավելի քան 200 պաղեստինցիներ: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների շարքում:

--00--ԱԹ