ԼՂ-ում ռուս խաղաղապահները 1 օրում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ռուս

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահները 1 օրում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերել՝ 3 պայթյունավտանգ առարկա, ստուգել 11 շինություն:

Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2098 հա տարածք, 650,3 կմ ճանապարհ, 1796 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25611 պայթունավտանգ առարկա։

--00—ԼՄ