Գողության դեպքերը նվազել են. ԱՀ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ԱՀ ոստիկանություն

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Մայիսի 1-ց 9-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 4 դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը։

Հանրապետության տարածքում մարմնական վնասվածքի ելքով գրանցվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար: ՃՏՊ-ի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է:

Խարդախության մասով ստացվել է 3 հաղորդում, նվազել են գողության դեպքերը:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց առք ու վաճառքի կանխարգելման համար իրականացնում է անհետաձգելի ուժեղացված աշխատանք: Անցած շաբաթ այս մասին 4 դեպք է գրանցվել:

Ոստիկանության ստորաբաժանումները հանրության շրջանում շարունակում են հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի մասին։

Զինամթերքի կամովին հանձնման նպատակով անցած շաբաթ ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:

--00--ԱԹ