Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ֆոտո

Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

--00--ԱԹ