Ադրբեջանը գերի, հայկական արմատներով լիբանանցիներին մեղադրում է ահաբեկչության մեջ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News 

բանակ

Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները։ Ադրբեջանական կողմը հայ ռազմագերիներին ներկայացնում է իբրև «վարձկան ահաբեկիչներ» և նրանց դեմ քրեական գործեր է հարուցում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հերթական քրեական գործն է հարուցվել։ Ահաբեկչության մեջ մեղադրվում են հայկական ծագմամբ Լիբանանի քաղաքացիները։

Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի Էուլջեկջյանն է (ծնվ. 1979): Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), և 214.2.1 (մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով կատարված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) և այլ հոդվածներով:

Լիբանանի քաղաքացու դեմ քրեական գործն արդեն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան:  

 --00—ՄՀ