Մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ 4-րդ զորամիավորումում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News 

վարժանք

Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։

--00--ԱԹ