Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News

Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին նշվում է E-gov.am կայքում, որտեղ տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումը՝ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության` ՀՀ կատարելիք պաշտոնական այցի մասին»:

Կայքից տեղեկանում ենք, որ Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի տեղի կունենա 2021 թվականի մայիսի 12-ին:

Այցի ծրագրային մանրամասները դեռ չեն հաղորդվում:

--00--ԱԹ