ՀՀԿ-ի համար 3 տարին կարևոր դաս էր․ նրանք անցան տառապանքի քավարանով, ինքնամաքրվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Ընդդիմություն դառնալուց հետո հանրապետականները մաքրվեցին։ 3 տարվա տառապանքի քավարանը դաս էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

Պարզաբանելով, թե ինչպես ժամանակին նախկինների վերադարձը մերժող Արթուր Վանեցյանի կուսակցությունը դաշինք կազմեց 2018թ․-ին մերժված ՀՀԿ-ի հետ, Գալստյանն ընդգծել է․

«Վանեցյանը մի քանի անգամ պարզաբանել է, որ նախկիններ ասելով, ոչ ոք չի հասկացել անձերի։ Դա վերաբերել է բարքերին։ Այսօր էլ  երաշխավորում ենք, որ նախկինի վերադարձ, այն տեսքով ինչ կա ժողովրդական ընկալումներում, իհարկե, չի լինի։ Վերադարձը նշանակում է պետության վերջնական կործանում։  Ինչպես լոռեցիները կասեն, էն ա լավ էլ կործանում են էլի։ Կործանման դափնիները վերցնելու մեջ որևիցե իմաստ չկա։ Այս ընտրություններն օգտագործելու ենք, որ առողջ, սթափ դատող մարդկանց հետ միասին վերջ տանք մեր պատմության այս խայտառակ էջին»։

Նա նշել է, որ էմոցիոնալ մակարդակից պետք է գալ ու մտնել ռացիոնալ դաշտ՝ ինչի՞ն և ու՞մ մերժեցինք, բայց որտե՞ղ հասանք։

«Այո՛, մեր հանրապետական գործընկերները շատ թերությունների ուղիղ պատասխանատվությունն են կրում։ Վստահ եմ, որ  իշխանությունից հետո երեք տարիներին նրանք անցան տառապանքի քավարանով, ինքնամաքրման, բյուրեղացման տարիները նրանց համար շատ կարևոր դաս էին։ ՀՀԿ-ն գիտի՝ էլ ինչ երբեք չպետք է անի, իսկ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս