Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ հիվանդանոց տեղափոխելիս վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

․

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել  հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին, տեղեկացնում է
shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ