Եթե հաղթի ձախողած վարչապետը, կարո՞ղ ենք ենթադրել՝ ՀՀ քաղաքացին համակերպվել է կորուստներին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

Ջուլֆալակյան

 ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հռետորական հարց ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։ 
Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն...
Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում,չեն օգնում... Մտածենք։  Դեռ 40 օր ունենք»։ 

 --00—ՄՀ