Վրաստանում մայիսի 13-ից սահմանափակումները կվերացվեն

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման  մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը օֆլայն ռեժիմով կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները:  Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:

Հիշեցնենք, որ զատկական տոների կապակցությամբ, սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Խոսակցություններ էին շրջանառվում, թե սահմանափակումները չեն հանվելու:

 --00—ՄՀ