ՔՊ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Վերջինս հայտնեց, որ ՔՊ նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Սուրեն Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը:

--0--ԿԿ