ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Կազանի ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

կոլաժ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը  ցավակցությունն է հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: 

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ուսումնական հաստատության շենքում։ Քոլեջի 19-ամյա ուսանողը տեղի դպրոցում կրակ է բացել։ Իշխանության տվյալներով զոհվել է 7 աշակերտ և ուսուցչուհին, 21 մարդ տուժել է։

 --00—ՄՀ