«Գիտակցեցի, որ աստված եմ»․ հրապարակվել է Կազանում հրաձգության հեղինակի հարցաքննությունը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

Կազան

Համացանցում է հայտնվել Կազանի թիվ 175 դպրոցի ուղղությամբ կրակ բացած 19-ամյա Իլնազ Գալյավևի հարցաքննության տեսանյութը:

«Ես գիտակցեցի, որ աստված եմ: Ուղղակի  դա անմիջապես չհասկացա, մոտ երկու ամիս առաջ: Ամռանը մի հրեշ սկսեց արթնանալ իմ մեջ: Ես սկսեցի ատել բոլորին: Ես միշտ ատել եմ բոլորին: Ես սկսեցի էլ ավելի ատել», - ասաց նա:

Ըստ «Известия»-ի՝ մայիսի 4-ին բիզնեսի աջակցության թաթարական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանող Գալյավևը ստեղծել է մասնավոր Telegram-յան ալիք, որը բաժանորդ չուներ, որտեղ մայիսի 11-ին՝ ժամը 8։57-ին, նա տեղադրել է իր դիմակավորված լուսանկարը և հայտարարել, որ մտադրություն ունի «շատ մարդկանց սպանել»:

Հստակեցվում է նաև, որ այս տարվա փետրվարից ի վեր հանցագործը զանգահարել է խանութներ և հետաքրքրվել դիպուկահար հրացանի բաղադրիչներով, իսկ մարտից նա սկսել է թույլտվություն տալ:

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ առավոտյան, ուսումնական հաստատության շենքում։ Քոլեջի 19-ամյա ուսանողը տեղի դպրոցում կրակ է բացել։ Ըատ իշխանության տվյալների՝ զոհվել է 7 աշակերտ և ուսուցչուհին, 21 մարդ տուժել է։

Հարցաքննության տեսանյութը՝ այստեղ։

 --00—ՄՀ