Վերջին ժամերին Արևելյան Երուսաղեմում զոհվել է 24 պաղեստինցի, որից 9-ը՝ երեխա․ «Al Jazeera»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

երուսաղեմ

Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ մոտ 700 պաղեստինցի է վիրավորվել, Իսրայելի պաշտպանության ուժերը մոբիլիզացման հրաման են ստացել, այդ մասին հայտնում է «Al Jazeera»-ն։

Բախման պատճառը Գազայի հատվածից արձակված հրթիռներն են, որոնց ի պատասխան՝ Իսրայելը հարձակում է գործել ՀԱՄԱՍ-ի ուժերի ուղղությամբ։ Վերջին ժամերին Արևելյան Երուսաղեմում զոհվել է 24 պաղեստինցի, որից 9-ը՝ երեխաներ:

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ իրավիճակի սրումը ուշադրությունը կենտրոնում է, որից հետո բոլոր անօրինական և սադրիչ միջոցները պետք է դադարեցվեն։

«Պետք է պահպանել ստատուս-քվոն, և հարգել պաղեստինցիների իրավունքները»,-ասել է Հորդանանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ Արևելյան Երուսաղեմում լարվածությունն աճել է ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից 2 վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ, դատարանի որոշման համաձայն, Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Հավելելնք նաև, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ ՀՀ արտաքին գերատեսչությունը կոչ է արել ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը։

--00—ԼՄ