Ադրբեջանը պատերազմ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020 թ. ապրիլ-մայիսին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

Արմեն Գրիգորյան

Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020 թ. ապրիլ-մայիսին: Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ «Ազատության» հետ զրույցում:

«Շատերն ասում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որ պատերազմը սկսվի. այդ որոշումն ավելի վաղ է կայացվել: Հոկտեմբերին հետախուզական տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ հունիսին արդեն Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն ապրիլ-մայիսին Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել»,- ասել է նա:

Գրիգորյանը նաև անդրադարձել է բանակում բարեփոխումներին, նշել՝ դրանք լայնածավալ են՝ ավտոմատ կառավարման համակարգից մինչև բանակայինների կամ սպաների սոցիալական վիճակի բարելավում:

«Աշխատանքներն ինտենսիվ տարվում են, կարճ ժամանակում դրանք տեսանելի կլինեն»,- ասել է Գրիգորյանը:

--00--ԱԹ