Ո՛չ ինձ հետ վերևի օղակներից, ո՛չ ես իմ ենթակաների հետ քաղաքական հարկադրանքներից չեմ խոսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

«Արցախի մշակութային կոթողների նկատմամբ իրականացվող վանդալիզմը նաև ապտակ է միլիոնավոր մարդկանց կրոնական ապրումներին: Այս հարցում մեծ է նաև եկեղեցու դերը, ու համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը, ի լուր աշխարհի տեղեկացնել, թե ադրբեջանցիներն ինչ են անում մեր ժառանգության հետ»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգությունը վնասելու, վերացնելու փաստին, նշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզալյանը:

Խոսելով հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար «ձայներ ապահովելու»՝ վարչական ռեսուրս կիրառելու հավանականության մասին՝ փոխնախարարն արձագանքեց. «Ո՛չ ինձ հետ վերևի օղակներից, ո՛չ ես իմ ենթակաների հետ քաղաքական հարկադրանքների ու ընտրությունների մասին չենք խոսել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ