Քեզ ձի՛գ պահի, տղա՛ ջան, որ իշխանությունը փոխվի, կպառկեցնեք ասֆալտին, բայց ես չեմ վախենում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

«Պատիվ ունեմ» դաշինքը մեզ քաղաքական մրցակից չեմ համարում։ Զգում եմ, որ ՀՀԿ-ն բավականին ֆիկտիվ  մասնակցություն ունի այդ գործընթացին, և ՀՀԿ ծանր հրետանին, ամենայն հավանականությամբ, չի ընգրկվելու ցուցակում։ Ինձ համար՝ որպես քաղաքացի և նույնիսկ որպես քաղաքական գործիչ, շատ ավելի լավ կլիներ գործ ունենալ «Պատիվ ունեմ» դաշինքի, քան Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես Ռոբերտ Քոչարյանից վախեցած չեմ, ես վախեցած եմ Մարտի 1-ից, Հոկտեմբերի 27-ից։ Ժողովուրդը շատ լավ գիտի, թե քաղաքական դաշտում ով ով է։ Արդար, մաքուր, թափանցիկ ընտրություններում ով իր գաղափարի հիման վրա կընտրի Ռոբերտ Քոչարյանին, ես կխոնարհվեմ նրա առաջ, ով դա կանի փողի ազդեցության տակ, ես նրա հետ ուրիշ ձևով կխոսեմ»,-ասել է պատգամավորը:  

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս