Լևոնից Նիկոլ «ջայլամ» են, վտանգը չեն զգում քանի գլուխներն ավազի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Այս ընտրություններին շատ կարևոր է, թե իշխանության հավակնող քաղաքական ուժերն ինչ պաշտպանական ծրագրեր են ներկայացնելու ապագայի համար, ինչպե՞ս են ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը 5-10 տարի հետո։ Դա ներառելու է միայն հայաստանցիների՞, թե նաև սփյուռքում ապրողների անվտանգությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարտանովը։

Նրա կարծիքով՝ պատերազմից հետո մարդկանց հետաքրքրում է ապագան։
«Եթե այս հարցերը չեն բարձրացնում, դա նմանվում է ջայլամի պատմությանը, որ գլուխը մտցնում է ավազի մեջ և իրեն թվում է՝ ամեն ինչ լավ է։ Չի կարելի լինել ջայլամ, չպատկերացնել՝ որտեղ ես գտնվում։ Սա քաղաքացին որպես սոցիալական պատվեր պետք է տա, բայց հաճախ մոռանում է, որ անվտանգության հարցերն են կարևոր։

Մեր ժողովրդի զավակներ են եղել թե՛ առաջին նախագահը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը։ Իրենք նույն ձևով ջայլամ են։ Շատ հաճախ վտանգները չեն նկատում, չեն հասկանում, չեն զգում, քանի որ գլուխներն ավազի մեջ են։

Մանրամասները՝ տեսանյութում։