էս կինոն խի՞ սարքիք, արա՛, հա՛մ մեզ կոտրեցիք, հա՛մ երեխեքին սպանեցիք, հա՛մ Ղարաբաղը տվիք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Դերասան Սերգեյ Դանիելյանը նախկին իշխանություններին չի սիրել, իսկ գործողների նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

«Նրանք ջարդեցին մեր մեջքը, փչացրեցին մեր հասարակությանը, ժողովրդի հույսերը, ասպարեզ բերեցին վաղուց մոռացված ուժերին։ Այսինքն՝ եթե երեսուն տարին ժողովրդին փչացնում էին կաշառքով, արժանապատվությունը ոտնահարելով, թքելով մեր երեսին, ապա սրանք այդ ամենին փաթեթավորում տվեցին։ Հույս տրվեց, որ կարող է նրանից ազատվեք, բայց դա էլ տրորվեց։ Հիմա չգիտեմ՝ քանի տարի է պետք, որ վերակենդանանք»,- ասել է դերասանը։ 

Դանիելյանի դիտարկումները քաղաքական անցուդարձի, իշխանություն-ընդդիմության պայքարի, առաջիկա ընտրությունների, նաև իր ստեղծագործական ակտիվ շրջանի մասին՝ տեսանյութում։