Եթե ատելության մթնոլորտը չնահանջի, կկործանվենք․ չենք գիտակցում, բայց անդունդի եզրին ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը կարծում է, որ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները ոչ թե կթոթափեն ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը, այլ հակառակը, կրքերն էլ ավելի կբորբորքեն, կսրեն իրավիճակը:

Նրա կարծիքով, չարությանն ու նենգությանը պետք է վերջ տալ:
«Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց ազգն ինքն ատելության էս մթնոլորտին չպետք է հասներ: Եթե ատելության մթնոլորտը չնահանջի, կործանվելու ենք, դա չենք գիտակցում, բայց անդունդի եզրին ենք: Ազգովին ո՞նց չենք բջիջներով զգում էս ցավը, շրջում ես քաղաքում, ու ասես ոչինչ չի պատահել: Բոլորիս մեջ եթե ցավ ու մրմուռ լինել, ավելի զուսպ ու զգոն կապրեինք»,- 24News-ի հետ զրույցում ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ