Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին բրիֆինգում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է պաղեստինյան օկուպացված տարածքում և Երուսաղեմում ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ Գազայի հատվածում էսկալացիայով, ինչպես նաև օկուպացված Արևելյան Երուսաղեմում իրավիճակով: Այդ աճող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Ներգրավված կողմերի հետ բոլոր մակարդակներում կապեր են հաստատվում, որպեսզի օգնենք ապաէսկալացիային»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

--00--ԱՀ