ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
«Իրավունք» թերթը գրում է.«Թե արդյոք օրենքի խախտում է այն, որ դեռ քարոզարշավը չսկսված՝ տարբեր վայրերում արդեն իսկ փակցված են այս կամ այն քաղաքական ուժի քարոզչական պաստառները, հետաքրքրվեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:
Արտահերթ ընտրություններում քարոզարշավի մեկնարկից հետո, եթե կլինեն քարոզարշավի կանոնների խախտումներ, դրանք կվերացվեն, և կկայացվեն համապատասխան որոշումներ: Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Իսկ մինչ այդ, Ընտրական օրենսգիրքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ չի նախատեսում:
Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում | նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
--00--ԱՀ