Գևորգյանը՝ «Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբի պետ, Վարդևանյանը՝ պաշտոնական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այդ մասին շրջանառվող լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցին՝ համապատասխանո՞ւմ են լուրերը իրականությանը, Վիկտոր Սողոմանյանը դրական պատասխան է տվել, ապա հավելել, որ Արմեն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները, բայց քանի որ վատառողջ է, դեռ աշխատում է հիվանդասենյակից։

Վիկտոր Սողոմոնյանը նաև տեղեկացրել է, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

--00—ԼՄ