Թշնամին Իշխանասարի հատվածում առաջ է եկել․ մարտեր չեն ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ադրբեջանական կողմը Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում դիրքերը մի փոքր առաջ է տվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա հերքեց այն տեղեկատվությունը, որ այս պահին Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։
«Հակառակորդը GPS-ի գծից առաջ է եկել․ մեր սահմանին զինվոր չի եղել։ Այս պահին մեր կողմից առաջին բանակային կորպուսն արձագանքել է, բանակցություններ են ընթանում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ