Խոսվում է հակառակորդի կողմից տարածք զավթելու մասին, բայց, չգիտես ինչու, լուռ են բոլորը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հետաքրքիր է՝ ինչպիսի «վայնասուն» կլիներ հանրային տարբեր շրջանակներում, եթե 1994-ից մինչև 2018 թվականը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որևէ հատվածում հակառակորդն իր դիքերն առաջ տար գոնե մի քանի մետր...

2016-ի ապրիլյան քարօրյա պատերազմի արդյունքում, երբ թշնամին հարյուրավոր զոհերի և բազմաքանակ զինտեխնիկայի կորստի գնով շփման գծի հյուսիսում և հարավում առաջացավ ընդամեմը 200-ից 400 մետր խորությամբ, գրանտակեր «հայրենասերների» մի ողջ զորաբանակ իր աղմուկ-աղաղակով ու «քննիչ հանձնաժողովով» երկիր էին ոտքի հանում...

Այսօր խոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, բայց չգիտես ինչու, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ... Այս ո՞ւր ենք հասել... Միթե՞ այդ մեկ պատահականությունն իզորու է ավերելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել բոլորիս համահավաք ջանքերի ու հազարավոր նվիրյալների արյան գնով... »։

--00--ԱԹ