Իշխանությունը վերարտադրվելու է, ավարտին հասցնի ազգակործան ծրագիրը և ասի՝ լեգիտիմացրիք մեզ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ամփոփելով մայիսի 10-ին արձակված 7-րդ գումարման խորհրդարանի 2.5 տարվա աշխատանքները, նշեց՝ որևէ խորհրդարան այսպիսի բացթողումներ չի ունեցել, ինչպես 7-րդ գումարումը։

24News-ի հետ զրույցում ասաց, որ եթե իշխանությունը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո վերարտադրվի, ապա ավարտին կհասցնի ազգակործան ծրագրերն ու կասի. «Ձեր ընտրությամբ լեգիտիմացրել եք ամեն ինչ»։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Փաշինյանը վերջերս հաճախ է հիշատակում «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, ապա Հովսեփյանն ընդգծում է.«Մեզ հիշելուց առաջ շատ կուզեի՝ Փաշինյանն ու իր թիմն անկաշառ ու չգայթակվող լինեն։ Նա ուղղակի որևէ կերպ չի հանդուրժում, որ պատերազմից հետո լքել ենք խմբակցությունը։ Ափսոսում եմ, որ ավելի վաղ՝ Ստամբուլյան կոնվենցիայի ժամանակ դուրս չեմ եկել ֆրակցիայից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ