Մխիթարյանը գրավել է «Ինտերի» դարպասը․ «Ինտերը» հաղթել է 3։1 հաշվով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նկար

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ խաղաց «Ռոմայի» հետ և հաղթանակ տարավ։ Այս պահին «Ինտերը» 88 միավորով է առաջին տեղում է։

Հանդիպման 31-րդ րոպեին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Էդին Ջեկոյի փոխանցումից հետո գրավեց «Ինտերի» դարպասը։ Սա հայազգի ֆուտբոլիստի 11-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում՝ «Ռոմայի» կազմում և այդ ցուցանիշով նա թիմի լավագույն ռմբարկուն է: 

--00—ԼՄ