Արցախում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News 

ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ համատեղ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասի, ինչպես նաև Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:

--00—ՄՀ