Ուշադիր նայեք՝ թշնամին ինչ ռազմավարական բարձունք է զբաղեցրել ՀՀ տարածքի հաշվին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հատկապես նիկոլախտով տառապողներին խորհուրդ կտամ ուշադիր նայել, թե թշնամին ինչպիսի ռազմավարական բարձունք է զբաղեցրել ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին՝ Հայաստանի ամենանեղ հատվածում։ Այս գործողության հեռահար նպատակը գուցե ձեր տրամաբանությանը դեռեւս հասանելի չի կարող լինել, բայց գոնե հասկանում եք չէ՞, որ սա պարզապես «մի հատ դիրք» չէ՝ «չպահպանվող բարձունք», ինչպես փորձում է ձեր նմաններին հրամցնել ապիկար իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մի բեղավոր ձրիակեր, թեեւ կարեւորագույն բարձունքը խրամատավորված մարտական հերթապահությամբ չպաշտպանելը հենց այդպիսի իշխանության պատկերն է»։

--00--ԱԹ