Հրապարակվել է Սյունիքի մարզպետի սկանդալային մեկնաբանության ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Սյունիքի մարզպետարանը երեկ հերքման տեքստ էր տարածել` արձագանքելով մարզպետի` լրատվամիջոցներում տարածվող հայտարարությունը, թե «հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»: 

«Հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետը նման միտք որևէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել, նա առավոտվանից գտնվել է Սև լճի տարածքում ու օրվա վերջում նաև հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետևաբար Մ․Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել եւս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է․․․ Հորդորում ենք Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել»,- հայտարարում էին մարզպետարանից։

«Փաստինֆո» կայքը հրապարակել է մարզպետի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որից երևում է` վերջինս իրոք նման հայտարարություն է արել:

--00--ԱԹ