Ադրբեջանը հարձակվել է ՀՀ-ի վրա․ զինված ջոկատները կա՛մ պետք է գերևարվեին, կա՛մ ոչնցացվեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Ադրբեջանցի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը, 3,5 կմ խորացել՝ ինքնիշխան պետության տարածք։ Սա նշանակում է, որ այն կա՛մ ահաբեկչական հարձակում է, որի դեպքում նրանք պետք է ձերբակալվեին կամ ոչնչացվեին, կա՛մ, եթե պաշտոնապես հաստատվում է, որ նրանք Ադրբեջանի զինված ուժերն են, ապա հարևան պետությունը հարձակվել է մեզ վրա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանը։

«Ինչո՞ւ ադրբեջանցի 200 հոգանոց զինված ջոկատը գերևարված, ձերբակալված կամ ոչնչացված չէ։ Կառավարության գնահատմամբ՝ դա սադրանք է ու ճգնաժամ, բայց նույնկերպ վաղը կարող ենք տեսնել, որ եկել են 5000 հոգանոց ադրբեջանական ջոկատով և կանգնել Սևանա լճում ու ասում են՝ մերն է մեր քարտեզով։ Գործողություններն ինչպիսի՞ն են լինելու։

Իմ կարծիքով տեղի է ունեցել հանցագործություն։ Պետք է քրեական գործ հարուցվի։ Հատված է ՀՀ պետական սահմանը։ 3,5 կմ ներս են եկել ՀՀ ինքնիշխան տարածք։ Ինչո՞ւ մինչ այս պահը չի հարուցվել քրեական գործ։ Ինչու՞ նրանք չեն ձերբակալվել, եթե խոչնդոտեին, պետք է ոչնցացվեին։

Վաղը Սևանում սահմանային ճշգրտումներ կանցկացնեն։ Կգան, կհասնեն Վայոց ձոր։ Պետական սահմանը հատել են, իշխանությունն այդ փաստն ընդունում է։ Ասում է 3,5 կմ ներս են մտել զինված ադրբեջանցիներ։ Մինչ այսօր ոչ մի իրավական հետևանք չկա։ Սա ազգային անվտանգության հարց է»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ