Արցախի Մարտունի քաղաքի որոշ հատվածներն ու գյուղերը կհոսանքազրկվեն

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

հոսանք

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ    կատարելու համար՝ ս. թ.մայիսի 14-ին ժամը 10:00-ից-18:00-ն անջատվելու է  35/10 կՎ «Վրեժավան» ենթակայանից սնվող 10 կՎ «Հեռուստակենտրոն» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Մարտունի քաղաքի որոշ հատվածներ, Ննգի, Կաղարծի, Պառավաթումբ, Վարանդա, Մուշկապատ, Հաղորտի, Սպիտակաշեն,Գիշի, Խնուշինակ համայնքները և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

--00—ՄՀ