Այվազյանը Զասին հայտնել է՝ անթույլատրելի է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության փորձը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Այվազյան Զաս

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:

--00--ԱԹ