Եթե այս միջադեպը ներվի նրանց, վաղն էլ Կապանի ինչ-որ գյուղ կարող են մտնել. Աննա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանն, անդրադառնալով Սև լճի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանն ու ՀՀ պետական սահմանի նկատմամբ ոտնձգության միջոցով 3.5 կիլոմետր առաջ գալու միջադեպին, ասել է, որ իրավիճակը կարող է էսկալացիայի հանգեցնել, քանի որ Ադրբեջանն այս պահին անում է այն, ինչ ցանկանում է: 24News-ի հետ զրույցում ծնունդով կապանցի պատգամավորը շեշտել է՝ եթե այս միջադեպը ներվի նրանց, վաղն էլ Կապանի ինչ-որ գյուղ կարող են մտնել:

«Ադրբեջանը, հասկանալով՝ ՀՀ-ում անիշխանություն է, դիմել է հերթական պրովոկացիային: Հիմա ասում են՝ բանակցում են, բայց եթե ապօրինաբար ՀՀ սահմանն են հատել, էլ ի՞նչ բանակցություն, ինչի՞ շուրջ են բանակցում: Ինչքան էլ չուզենանք, որ ռազմական էսկալացիա լինի, թշնամուն պետք է ատամ ցույց տալ»,- շեշտել է մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ